Ազգային ժողովում կառավարության անդամների և պատգամավորների միջև հարց ու պատասխանը վերածվել է «յուրայիններին» սրբացնելու և «օտարներին ատչետ տալու կամ տեղը դնելու» գործընթացի:
«Յուրայիններն» ու «օտարները» տվյալ դեպքում ոչ թե հայերը և այլազգիներն են, այլ նույն հայերը՝ կուսակցական պատկանելիության սզբունքով տեսակավորված: Ինչը շատ և շատ տխուր, վտանգավոր և անմարդկային երևույթ է: Մարդու քաղաքական ճաշակը և հայացնքները, նույնիսկ եթե գործող իշխանության դիրքորոշումներին չեն համապատասխանում կամ դեմ են դրանց, հիմք չեն մարդուն թշնամի համարելու համար:
Իսկ ազգային ժողովում հստակ երևում է, որ պատգամավորները միմյանց համարում են յուրային և թշնամի հենց այս կամ այն կուսակցությանը պատկանելու հիման վրա: Հետո էլ ազգից և միասնականությունից են խոսում:
Հ.Գ. Պատգամավոր լինելը չի բացառում մի քիչ հոգու վեհություն, մի քիչ մտքի տրամաբանություն, մի քիչ գթասրտություն: Դրանք էլ են մարդուն լավ կողմից բնութագրող հատկանիշներ, մենակ փողով ու փորով չի: