Սուրճի սիրահարներ, արդյոք մտածե՞լ եք, որ ձեր այնքան սիրած ու պատշած սուրճը կարող է նաև արտացոլել ձեր բնավորության որոշ գծեր՝ նայած, թե սուրճի ինչպիսի համ կնախընտրեք:
Համաձայն գերմանացի հոգեբանների կարծիքի` սուրճի յուրաքանչյուր տեսակ` դառը, քաղցր, կաթով, առանց կոֆեինի, համապատասխանում է մարդկանց նկարագրի որոշ գծերի:
Աղացած դառը սուրճ սիրողները զորեղ անհատականության տեր անձինք են և չեն ամաչում իրենց սխալներից: Կյանքում իրապաշտ են և գործնական:
Աղացած քաղցր սուրճ սիրողներն անինքնավստահ և դժվար որոշումներ ընդունող անձինք են: Նրանք չեն սիրում պատասխանատվություն ստանձնել, կարիք ունեն ուրիշի աջակցության` հատկապես դժվար պահերին:
Փրփուրով սուրճ սիրողները հաճախ են առաջնորդվում իրենց զգացմունքներով, այլ ոչ թե բանականությամբ: Նրանք ունեն բազմանդամ և համերաշխ ընտանիք, նախընտրում են իրենց ազատ ժամանակը տրամադրել ընտանիքին: Այլ խոսքով` նրանք բարի և ազնիվ մարդիկ են:
Լուծվող սուրճ նախընտրողները տրամաբանող և գործնական մարդիկ են, միշտ փնտրում են կտրուկ ճանապարհ և առանց ավելորդ խոսքերի անցնում գործի:
Առանց կոֆեինի սուրճի սիրահարները հավասարակշռված և այլազան հետաքրքրությունների տեր անձինք են, ընդհանրապես անձնասեր չեն, ոչ էլ փառասեր:
Աղբյուր` http://armeco.ru/blog/2012-10-21-75
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/490303634341378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել