Վիճակագրության համաձայն, կանայք ձմեռային արձակուրդի ընթացքում գիրանում են 2-5 կիլոգրամ: Հաշվի առնելով այն համանգամանքը, որ տոների ընթացքում օգտագործում ենք չափից շատ ակլոհոլային խմիչքներ և տարատեսակ սնունդ, ապա հնարավոր է և մինչև 7-8 կիլոգրամի գիրացում գրանցել:

Դիետա ըստ ժամերին

 Այս դիետան ճիշտ կիրառելու  դեպքում 15 օրում կհասնեք ցանկալի արդյունքների: Դիետայի սկզբունքը հետևյալն է՝ 5 օրում քաշ գցել, ապա 15 օր ամրապնդել արդյունքները: Դիետան ավելի շատ նախատեսված է նրանց համար, ովքեր արագ են քաղցում և ժամերի հարցում կարգապահ են: 2 ժամը մեկ անգամ, 5 օր սնվել: Հետագա 10 օրերը պետք է սնվել սովորական, սակայն ցանկալի է կրճատել ալրային և քաղցր սննդատեսակները: Այս դիետան երկար է տևում, բայց թույլ է տալիս օրգանիզմին հարմարվել և սթրես չապրել: Առաջին 5 օրերի ընթացքում կարելի է կորցնել 3 և ավել կիլոգրամ, իսկ 10 օրվա ընթացքում պահպանել կորցրած քաշն ու դիետայից հետո «չհարձակվել» սեղանի վրա:

Մեկ օրվա օրինակելի ճաշացուցակը հետևյալն է՝

ժ.7:00-1 բաժակ թեյ կամ սուրճ

ժ.9:00- 1 քերած գազար՝ համեմված կիտրոնի հյութով

ժ.11:00-1 խնձոր (տանձ, կիվի )

ժ.13:00-100գ. եփած միս կամ անյուղ ձուկ

ժ.15:00-1 խաշած ձու (կարելի է 100գ. անյուղ պանիր կամ կաթնաշոռ)

ժ.17:00 բանջարեղենային աղցան կաղամբով, բազուկով, գազարով

ժ.19:00-տասը հատիկ չիր (սև սալոր կամ ծիրան), որոնք հարկ է թրջել տաք ջրով

ժ.21:00-1 բաժակ անյուղ մածուն:

 

Դիետայի գրավականն ժամին ու ճաշացանկին հետևելն է: Գրառումներ անելը նույնպես օգնում են արդյունքները ճիշտ կառավարելուն:

Եթե քաղցի զգացողությունը չեք կարողանում հաղթահարել, խնձոր կերեք կամ թուրինջ: Այս դիետայից երկարաժամկետ օգտվել խորհուրդ չի տրվում:

Կորցրած քաշը պահպանելն ավելի դժվար է

Հատկապես կարճաժամկետ դիետաներից հետո մարդու մոտ ագահություն է առաջանում որքան հնարավոր է շատ սնվելու: Այս դեպքում պետք է աշխատել չշեղվել սննդակարգից շատ, այսինքն՝ միանգամից յուղոտ կերակուրներ, հացաբուլկեղեն կամ քաղցրավենիքին անցնելիս բնական է, որ դուք կվերականգնեք Ձեր քաշը:

  

Հրաշագործ ջուրը

Ջուրը մեծ նշանակություն ունի նիհարել ցանկացողների համար: Դիետաների ժամանակ չմոռանաք ամեն օր ջուր խմել 1.5-2 լիտր:

Նիհարելու դեպքում նյութափոխանակության պրոցեսներն ընթանում են մի փոքր այլ կերպ, ուստի թափոնները օրգանիզմից հեռացնելու համար պարտադիր պետք է խոնավություն: Ի դեպ, չի կարելի գազավորված հեղուկներ օգտագործել, քանի որ այդ «չարաբաստիկ» պղպղճակները ակտիվացնում են ստամոքսահյութի  արտադրությունը, և քաղցի զգացողությունն ուժեղանում է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել