30-photo-mood-japan-landscape-wallpaper-nature-beautiful-2

Շատ է խոսվել այն մասին, որ Սոս Ջանիբեկյանից արդեն զզվել են մարդիկ՝ այնքան շատ են նրան վերջերս նկարում դերերում։ Ու հարցը ոչ թե նախանձն է, կամ էլ այն, որ Սոսը անտաղանդ է։ Քավ լիցի, լավ էլ տաղանդավոր է մեր աղքատիկ թատրոնի ու կինոյի աշխարհի համար և անձամբ ես նրան հաջողություն եմ մաղթում։
Հարցն այն է, որ այդ Սոսամոլությունն է սկզբունքորեն անհասկանալի։ Ինչո՞ւ են ռեժիսորներն ու պրոդյուսերները կառչել հենց այս դերասանից, երբ կան առնվազն ոչ պակաս տաղանդավոր շատ այլ տղաներ ու խոստումնալից սկսնակներ։ Բայց չէ՜, որոշել են Սոսին բոլոր հնարավոր ու անհնար դերերն առաջարկել, իսկ Սոսն այս հարցում «Հայկազ-բեզատկազն» է, որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ հիվանդագին փառասիրութայն ձիրգ ունի Սոսը, դրա համար էլ համաձայնվում է նկարահանվել բոլոր ֆիլմերում, սիթքոմներում ու երաժշտական հոլովակներում, որտեղ ամոթ չէ նկարվել։ Կարևորը դերերը շատ լինեն ու ինքը միշտ ակտուալ մնա։
Ու այս առումով, Սոսը ահավոր տարբերվում է իրենից հաստատ ոչ պակաս տաղանդավոր ու ոչ պակաս լեգենդար դերասանական դինաստիայի ներկայացուցիչ Խորեն Լևոնյանից։ Հետաքրքիր է, Սոսին երբեք չի՞ հուզել, թե ինչու Խորիկը չի նկարվում սերիալներում ու սիթքոմներում, ինչո՞ւ չի նկարվում բոլոր թրենդային պրեմիերաներում ու ինչու չի հայտնվում ֆեյսբուքի մակարդակի սկանդալներում ու բուռն քննարկումներում։
Երևի թե հուշենք Սոսին․ ո՛չ եղբայր, դա նրանից չի, որ Խորիկն անբաշար է ու դերերի առաջարկներ չի ստանում։ Ոչ էլ նրանից է, որ նա ֆեյսբուքի տեղը չգիտի ու չի կարում Ծղոտների մասին տափակ հումորներ անել, կամ էլ պարբերաբար ընգծել իր՝ Խորեն Աբրահամյանի թոռը լինելու փաստը։ Չէ՛, եղբյար, վստահ եղիր, որ խնդիրը դրանում չի․․․
Պարզապես Խորեն Լևոնյանն ունի տեսակ ու իսկական արտիստին հասու ու հասկանալի չափի ու պատեհության զգացում, իսկ Սոսը, ինչպես կար սերիալային դերասան, այդպես էլ մնացել է և որքան էլ հղկվի, դա չի փոխվելու, որովհետև նա այդ ֆակտուրան պարզապես չունի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել