....Դիստանցիոն ներգործության մեթոդի վրա հիմնված կինեմատոգրաֆը այլևս չի կարող կոչվել սինթետիկ արվեստ, քանի որ այն արդեն չի սնվում գրականությունից, երաժշտությունից, կերպարվեստից, այլ հագենում է նույն այն աղբյուրից, որից խմում են գրականությունը, երաժշտությունը կերպարվեստը:Այստեղից հետևում է, որ կինոարվեստի ծագումը պետք չէ դիտարկել իբրև տարբեր արվեստների սինթետիկ, մեխանիկական կամ ոչ մեխանիկական միաձուլում: Կինոն չի ծնվում նրանցից, այլ հակառակը, նրանք պիտի ծնված լինեին կինոյից, թեպետ պատմության` մեզ ծանոթ ընթացքն այնպես է տնօրինել, որ մենք ավելի վաղ ունեցել ենք, տեսել ենք և ճանաչել ենք «ծնվածներին», քան «ծնունդ տվողին»:
Թարգմանությունը` Արա Շիրինյանի
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1269382476412570&set=a.578796335471191.151595.100000224887952&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



