ՀԱՏՎԱԾ <Աբսուրդ> գրքից....
«Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ Ծխելը վնասակար է առողջությանը», «Ծխելը թոքի քաղցգեղ է առաջացնում» և նմանատիպ մահագույժ ուղերձներ են գրված բոլոր ծխախոտի տուփերի վրա: Այս գերմտածված գաղափարով որոշել են փրկել միլիոնավոր մարդկանց կյանքերը: Չի ստացվում, ո՞նց պետք է ստացվեր, չե՞ք ուզում, որ մարդիկ մեռնեն` մի արտադրեք այդ չարաբաստիկ ծխախոտը: OOPS….նորից կպա հազարավոր մարդկանց ինքնասիրությանը… ավելի ճիշտ գրպանին: Ինչքան մարդ կսննկանա, ֆաբրիկաներ կփակվեն՝աշխատատեղերի կրճատում, աղքատացած ժողովուրդ, սոված մանուկներ, լքված հայրիկներ… ՍՏՈՊ…Նիկոտինը բավականին օգտակար նյութեր է պարունակում իր մեջ` հանգստացնում է նյարդերը, թարմացնում ուղեղի աշխատանքը և վերջապես օգնում է տղաներին իրենց հասուն տղամարդ զգալ: Ծխեք, ինչի՞ մասին է խոսքը, մի քանի միլիոն մարդ այս կողմ, այն կողմ, ի՞նչն է փոխվելու: Առանձնապես ոչ մի բան:
Նորից օձն ինձ կծեց: Պինոկիոյի քիթն էր երկարում, ինձ էլ օձն է կծում նման դեպքերում:
-Եվա,- լսվեց հարևանի բնակարանից,- ախչի մի հատ պապիռոզս բեր:
-Զզզվացրեցիր էլի, արդեն էս քո ծուխումուխով, հերիք ա էլի արդեն… առ…
-Շատ ես երես առել, մի ամիս ա չեմ աշխատում, ոնց ես հետս խոսում:
Սկսվեց աբսուրդը: Սիգարետի թեմայից հարևանների ընտանիքը վերհիշեց <Եվանիայի> մամայի օժիտին տված գորգը, <Եվանիայի> ցեղի բոլոր անբարոյականներին, <Ադամիոսի> կյանքի բոլոր անհաջող դրվագները, մամա, պապա, հորքուր- մորքուր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել