Հարցրեք ցանկացած հայ տղամարդու, թե ինչ կին է պատկերացնում իր կողքին և ինչ հատկանիշներ պետք է ունենա այդ կինը, կլսեք իրարից գրեթե չտարբերվող, եթե ոչ ամբողջությամբ նույն պատասխանները: Հայ տղամարդիկ իրենց կողքի կնոջից պահանջում են լինել բարոյական, առաքինի, համեստ, բարի, ընտանիքը կարևորող և նվիրված, ծխախոտից և ոգելից խմիչքներից էլ որքան հնարավոր է հեռու: Այս հատկանիշների մեջ ամենակարևոր տեղը զբաղեցնում է համեստությունը, որը ենթադրում է փակ հագուկապ, ոչ վուլգար դիմահարդարում և ոչ շատ ազատ վարք: Բայց նայելով մեր շուրջը, մենք ամեն րոպե համոզվում ենք, որ դրանք ընդամենը դատարկ խոսքեր են: Հայ տղամարդիկ լավ էլ նախընտրում են վուլգար, արհեստական ու համեստություն բառը միայն բառարանում կարդացած կանանց: Մի քանի օր առաջ կայքերից մեկում հանդիպեցի հայտնի շոումեն Գրիշա Աղախանյանի և նրա կնոջ ֆոտոշարքին և մեղմ ասած հիասթափված եմ Գրիշայի կնոջից: Հասկանում եմ, որ ուշադրություն գրավելու լավագույն եղանակը հիմա հանվելն է, բայց դա անելուց առաջ կինը պետք է հաշվի առնի իր կարգավիճակը:
Սկսեցի համացանցում փորփրել այս կնոջ մասին ինֆորմացիան: Պարզվում է` Շողերը Գրիշայի երկրորդ կինն է, նրանց տարիքային տարբերությունը կազմում է 23 տարի: Նա սովորում է Թատերական ինստիտուտում: Եվ նայելով տարբեր ժամանակներում արված լուսանկարներ, հասկացա, որ պետք չէր հիասթափվել այդ ֆոտոշարքից, քանի որ այս տիկինը, ոչ չգիտես ինչու Շողեր անունը սոցիալական ցանցերում փոխարինել է Shoka-ով, իր բոլոր լուսանկարներում էլ վուլգար, տգեղ դիմահարդարված և շատ բաց հագնված է:
Ամուսնացած կնոջ և երեխայի մոր համար այս կերպարը շատ անընդունելի է, ինչքան էլ դա փորձեն արդարացնել ցանկալի լինելու ձգտումներով:
Լուսանկարները` Bravo.am-ի