Եվ այսպես մենք հիշում ենք 1988 թ հերոսական փետրվարը,մի ռուբիկոն,որ մեզ բաժանեց կոմունիստական մեդալի մի,, երեսից,, և բացեց մյուս ,,երեսը,,1988 թ փետրվարը ապացուցեց,որ ժողովուրդը ջինջ է, պայծառ, պինդ ու խելացի: 1988 թ փետրվարը ապացուցեց,որ ազգը չի մոռացել իր ցավերը և չամոքվող վերքերը,ազգը աներևակայելի,ֆանտաստիկ միասնական է բոլոր հարուցված խոչընդոտներով հանդերձ,1988թ. փետրվարը ապացուցեց,որ ,,ամբոխները խելագարված,, այնքան էլ խելագար չեն, պարզապես նրանց մեջ զարթնել են այն մաքուր,զուլալ նվիրական իղձերը,որոնք հարկադրական ,,լեթարգիական քնի մեջ էին,, 1988 թ փետրվարը ապացուցեց,որ մեր ժողովուրդը կա,նա հասուն է,խորիմաստ և հեռատես և այլևս անհնար է նրան մոլորեցնել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել