Մենք այն ենք, ինչ ուտում ենք: Այդ արտահայտությունը ծանոթ է շատերին, սակայն ոչ բոլորն են հետևում դրան: Իսկ իրականում սխալ սնունդը, քաղցր, ճարպոտ, աղի կամ կծու սննդի չարաշահումը վնաս է մաշկին և կարող է դեմքի մաշկի բշտիկների, այտուցների պատճառ դառնալ, գրում է elle.ru-ն:
Այդ պատաճառով այնքան կարևոր է ամենօրյա մենյուում ներառել մաշկի համար օգտակար սնունդ՝ ձուկ (հարուստ է ճարպային Օմեգա-3,6,9 թթուներով), կանաչ ու կարմիր բանջարեղեն, հատապտուղներ (անտիօքսիդանտների աղբյուր): Որոշ մթերքներ կարելի է ոչ միայն ուտել, այլև պատրաստել սկրաբներ, դիմակներ:
Վարսակաձավարի փաթիլներ
Վարսակաձավարի փաթիլները կարևորագույն մթերք են մեգապոլիսի բնակիչների համար: Դրանք բարելավում են աղիքների գործունեությունը, նորմալացնում են նյութափոխանակությունը, դուրս է մղում շլակներն ու տոքսինները: Դա կարևոր է, քանի որ առողջ մարսողությունը գեղեցիկ մաշկի գրավականն է:
Կանաչ թեյ
Կանաչ թեյն ունի բազմաթիվ արժանիքներ. օգնում է թուլանալ, նորմալացնում է ճնշումն ու ամենագլխավորը՝ հզոր բնական հակաօքսիդանտ է: Այն հակազդում է սթրեսի առաջացմանը, որը մաշկի վաղաժամ ծերացման գլխավոր մեղավորն է:
Նուռ
Նուռը ևս մեկ հրաշալի հակաօքսիդանտ է: Եթե չեք սիրում այս վառ միրգը ուտել, աշխատեք ըմպել նռան թարմ քամած հյութ, որը և՛ օգտակար է, և՛ համեղ:
Կիտրոն
Անգամ դպրոցականները գիտեն, որ կիտրոնը վիտամին С-ի պահեստարան է, որը հարկավոր է էներգիայի և իմունիտետի ամրապնդման համար:
Ձիթայուղ
Իտալուհիները զուր չէ, որ ձիթայուղն անվանում են իրենց երիտասարդության գլխավոր գաղտնիքը ու երկարակեցության էլիքսիրը:
Ձիթայուղը հարուստ է անփոխարինելի Օմեգա-3 ու Օմեգա-6 թթուներով, որոնք նպաստում են մաշկի ինքնախոնավացմանն ու մազերի և եղունգների կառուցվածքի վերականգնմանը:
Ծովային ջրիմուռ
Ջրիմուռները հարկավոր է ներառել ամենօրյա մենյուում: Դրանք բնական հակաբիոտիկներ են ու պարունակում են մի շարք հակաբորբոքային նյութեր:
Բնական յոգուրտ
Բնական յոգուրտը պարունակում է օգտակար լակտոբակտերիաներ՝ պրոբիոտիկներ, որոնք լավացնում են մարսողսւթյունն ու կարգավորում մետաբոլիզմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել