Past.am-ը գրում է․

Դերասանուհի, ով գուցե հեռուստատեսությունից դուրս մնալուց հետո այդքան չհիշվեր, եթե չամուսնանար և չհայտնվեր գիշերային ակումբում։ Նա այսօր չունի ընկերներ, իրենից երես են թեքել ծնողները, սակայն նա շարունակում է պայքարել, պայքարել հանուն իր նորաստեղծ ընտանիքի, գրում է Past.am-ը։

Տարբեր հեռուստասերիալներում մարմնավորելով ոչ գլխավոր դերակատարների, այսօր նա դարձել է իր կյանքի սերիալի գլխավոր հերոսուհին, ով միայնակ մեծացնում է՝ ներկա պահին իր համար ամենալուսավոր կետ համարվող դստերը։

Շատերի համար գուցե գաղտնիք լինի, որ դերասանուհի Կայա Խուրշուդյանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Առաջին ամուսնությունը այդքան էլ սկանդալային չի եղել, սակայն արդեն երկրորդ ամուսնությունը բավական աղմուկ բարձրացրեց Կայա Խուրշուդյան անվան շուրջ։

«Առաջին անգամ, երբ ես ամուսնացա եղել եմ ընդամենը 19 տարեկան։ Չեմ կարող ասել, թե ինչու դիմեցի նման քայլի, գուցե մանկական քմահաճույք, կամ մանկական սիրահարվածություն, չգիտեմ, սակայն մի բան կարող եմ հստակ ասել, որ իմ ամուսնության համար ես չեմ փոշմանում, որովհետև ունեմ իմ կայնքի լուսավոր կետին՝ իմ աղջկան։ Նախկին ամուսնու ու աղջկաս հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ես երբեք չեմ արգելել նարան հանդիպել, և աղջկաս հեռու չեմ պահել նրանից» ։

Դեմ գնալով իր ընտանիքի անդամներին ու անտեսելով այն հանգամանքը, որ դերասանուհու ներկայիս ամուսինը կալանավորված է և այժմ գտնվում է անազատության մեջ, նա այնուամենայնիվ ամուսնանում է և համարում է, որ կատարյալ երջանիկ է՝ չնայած նրան, որ իր ամուսինը իր կողքին չէ։

Իր բազմաթիվ հարցազրույցներում դերասանուհին անդրադարձել է իր կյանքի այս փուլին և մի առիթով նշել է․

«Եթե երկու մարդկանց մեջ կա սեր, եթե այդ մարդիկ զգում են, որ առանց իրար չեն կարող ապրել, ապա անհնար է առանձին ապրել։ Դա էր պատճառը, որ ես երկրորդ անգամ ամուսնացա ու ամուսնացա հենց նրա հետ։ Ես ինքս էլ չէի կարող պատկերացնել, որ երբևէ նորից կամուսնանամ, սակայն հանդիպեցի նրան ու կյանքս հիմնովին փոխվեց»։

Թվում էր, թե ամեն բան լավ էր ու լավ էլ կլինի, սակայն կյանքը չի դադարում անակնկալներ մատուցել դերասանուհուն։ Բացի այն, որ տարիներ առաջ նրա ծնողները դեմ էին նրա դերասանական կարիեռային, այնպես էլ նրանք դեմ գնացին Կայայի ամուսնությանը։

«Իմ համար բավական ցավոտ թեմա է այս թեման, սակայն ես նրանց չեմ մեղադրում, հակառակը հասկանում եմ։ Որպես ծնող, որպես եղբայրներ, նրանք միանշանակ մտածել են իմ լավի համար, սակայն առանց իմ կարծիքը հաշվի առնելու։ Ես ինքս լինելով ծնող չեմ կարող անել մի բան, որ երեխայիս ցավ կպատճառի, սակայն նրան երբեք, որևէ բան չեմ արգելի, հաշվի կառնեմ նրա ցանկությունները։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է դերասանուհին»։

Նրա ամուսնությունը օգնեց բացահայտել Կայա Խուրշուդյանի ընկերներին։ Դերասանուհու անձնականում փոփոխությունը անդրադարձ է կատարել նաև նրա ընկերների միջավայրում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Կայան անդրադարձ է կատարել նաև այս թեմային, ասելով, որ իր համար կարևոր ու էականը այն է, թե ինչ է լինելու հետո, իսկ թե ինչ է եղել դա էական չէ։

«Գնացողները գնում են, մնացողները՝ մնում․․․»։

Կայա Խուրշուդյան դերասանուհին իր կյանքի ընթացքում միշտ ստացել է հալածանքներ այն մարդկանցից, որոնցից երբեք չի սպասել, սակայն կյանքի միակ լուսավոր կետը իր համար համարում է դստերը ու ամուսնուն, ով ճիշտ է անազատության մեջ է, սակայն․․․«Ես հավատում եմ, որ մենք մի օր միասին ենք լինելու, ու ես երջանիկ եմ լինելու․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել