Replik.am-ը գրում է.

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ  Կրեմլում անհանգստացած են սիրիա-թուրքական սահմանին լարվածության աճով եւ անթույլատրելի են համարում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծությունը:    

Նա նշել է. «Կրեմլում անհանգստացած են սիրիա-թուրքական սահմանին աճող լարվածությամբ», - ասել է նա` մեկնաբանելով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերի ուղղությամբ հարվածները: 

Պեսկովը հիշեցրել է, որ այդ թեմային նախօրեին անդրադարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ընթացքում:  «Ընդհանուր առմամբ Ռուսաստանն իհարկե անթույլատրելի է համարում  անդրսահմանային այն գնդակոծությունները, որ իրականացնում է թուրքական կողմը եւ այդ հրետանու հարվածները սիրիական տարածքին»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել