Մհեր Մկրտչյանը՝ տաղանդի մասին
- Ի՞նչ է տաղանդը,— հարցրի մի անգամ Մհեր Մկրտչյանին:
- Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:
-Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի:
- Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո՝ էդ որ ասում են «տաղանդը պարգև է, բան...», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:
(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)
* * * *
Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
- Ինչի՞ն է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրի նրան, — ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
- Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնահատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այդպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:
- Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը կապ չունե՞ն:
- Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:
(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/490005001037908
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել