Ազգային ժողովի հերթական ընտրություններին մնացել է մեկ տարուց մի փոքր շատ ժամանակ: Սեփական էլեկտորատը ձևավորելու համար քաղաքական գործիչներից ոմանք դիմում են տարբեր միջոցների: Մեկի համար դա կարող է լինել պետության զարգացման որևէ ծրագիր ներկայացնելը, իսկ մեկ այլ գործչի համար ՝ որևէ պետությանը հաճոյանալը, որոշակի վերաբերմունք ստանալու ակնկալիքով:

Նախկինում ՕԵԿ, իսկ ներկայումս «Հայկական Վերածնունդ» անվանմամբ դեպի պարլամենտական ընտրություններ գնացող Բաղդասարյանը, Комсомольская правда-հետ զրույցում նշել է, որ հարկ եղած դեպքում Հայաստանը ոչ միայն պետք է, այլ նաև պարտավոր է ՌԴ-ի հետ միասին պատերազմել Թուրքիայի դեմ:

Իհարկե հասկանալի է, որ տխրահռչակ քաղաքական գործիչը ցանկանում է ստանալ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը, բայց անգամ դա կարելի է անել չկորցնելով սթափությունը և չդառնալով հանրության համար ծաղրի առարկա:

Անընդունելի է խոսել պետության անունից: Որքան էլ նրա ելույթները անլուրջ ընկալվեն Հայաստանում, այնուամենայնիվ Հայաստանից դուրս դա կարող է ոչ միանշանակ ընդունվել և ազդել պետության հեղինակության վրա:

ՕԵԿ-ի հիմնադրի ուսերին կարծես թե Մակեդոնացու փոշին է նստել: Կասկած չկա, որ նա կարող է մեկ այլ հարցազրույցում պատերազմ հայտարարել ԱՄՆ-ին, կամ կապիտուլյացիայի կոչեր անել Ուկրաինաին, միայն թե դա նկատեն ՌԴ-ի «վերևներում»: Ամեն դեպքում, ամեն ինչ չափի և բանականության սահմաններում է գեղեցիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել