Ի՞նչ անել, երբ փոխվել են խաղի կանոնները: Բացի էլեկտորատին սիրաշահելու ընդունված ու արդեն ծանոթ մեխանիզմներից, կարևոր է նաև մտածել արտաքին աշխարհից աջակցություն ստանալու մասին:
«Արտաքին աշխարհից աջակցությունը» չպետք է լինի երկրի արտաքին քաղաքական կուրսը վտանգելու գնով: Նկատենք նաև, որ շատ ժամանակ այս կամ այն քաղաքական միավորի կողմից խոշոր պետության հետ իրականացվող «ֆլիրտը» կարող է վանել էլեկտորատին:
Սրա ցայտուն օրինակը Արթուր Բաղդասարյանի վերջին շրջանի ակտիվությունն է: Комсомольская правда-հետ զրույցում, Արթուր Բաղդասրայնն ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Նա մասնավորապես նշել է, որ եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին դուրս կգա Թուրքիայի դեմ:
Քաղաքական զարգացումներն ակնհայտ վատ են անդրադարձել Բաղդասարյանի առողջական վիճակի վրա: Առնվազն պետք է հոգեկան անհավասարակշռության մեջ լինել, որպեսզի նման արկածախնդիր հայտարարություններ անել: Արդեն բոլոր երգերը երգել էինք, հիմա էլ Բաղդասարյանը Թուրքիային է պատերազմ հայտարարում: Ու՞մ է ինչ փորձում ապացուցել: Հազիվ մի քանի հետևորդ է հավաքել, իսկ նման հոդաբաշխ հայտարարություններ անելու հետևանքով, կարող է զրկվել նաև դրանցից:
Քանի դեռ հասարակությունը քննարկում է ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի հետ Արդբեջանի ագրեսիային չարձագանքելու թեման, Արթուր Բաղդասարյանն իր գործունեությունը կապելով ՌԴ-ի հետ, փորձում է կարիերայի «սրընթաց» աճ ապահովել:
Հարցը նրանում է, որ քաղաքական «կռիշ» ունենալու ճանապարհին սա պատրաստ է անգամ մեզ Թուրքիայի հետ պատերազմի մեջ ներքաշել:
Ինչ խոսք, ՀՀ քաղաքական դաշտը չունի խեղկատակների ու արկածախնդիրների պակաս: Եթե Բաղդասարյանը ինչ որ սուր զգացողություններ ու էքստրիմ է ուզում, խորհուրդ կտամ այս եղանակին գնալ Ծաղկաձոր չմշկելու կամ էլ արագ չվերթով գնալ Դամասկոս ու այնտեղ ընթացող ռազմական գործողությունների իսլամական ռադիկալների կրակոցների ու ահաբեկչության կիզակետում մեկ բաժակ սուրճ ըմբոշխնել, ոչ թե զբաղվել քաղաքականությամբ: