Barometer.am-ը գրում է.
84 տարեկան հասակում մահացել է իտալացի հայտնի գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն, գրում է Theguardian-ը:
Ումբերտո Էկոն ծնվել է 1932 թ. Իտալիայի Ալեսանդրիա քաղաքում: 1954 թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է միջնադարյան փիլիսոփայություն ու գրականություն:
Ումբերտո Էկոն հայտնի է որպես ամենախոշոր հետազոտողներից մեկը սեմիոտիկայի (նշանագիտության) ոլորտում, պատմաբան, ինչպես նաև "Վարդի անունը", "Ֆուկոյի ճոճանակը" և "Կղզին նախօրեին" վեպերի հեղինակ: Նա նաև արժանացել է Մեծ խաչի ասպետի և Պատվավոր լեգիոնի շքանշանների։
Էկոն համարվում է "բաց ստեղծագործության" տեսության հեղինակը, որի համաձայն ՝ ընթերցողը դառնում է ստեղծագործության համահեղինակը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160220/14154/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել