Գերկարճ լազերային իմպուլսները ստեղծում են նանոկառուցվածքային կետերի եռաշերտ տիրույթ: Այդ շերտերի միջև ընկած հեռավորությունը չի գերազանցում հինգ միկրոնը (մոտ 0,000005 մետր) որոնց միջև էլ պահպանվում է տեղեկատվությունը՝ համապատասխան փոփոխության ենթարկելով նանոկառուցվածքային տիրույթը: Քվարցի բավական մեծ ամրությունը թույլ է տալիս նրանում պահ տրված ինֆորմացիան պահպանել մինչև 14 միլիարդ տարի, անգամ 177 աստիճան ջերմության պայմաններում: Սա մեծ հնարավորություն է տեղեկատվությունը գրեթե հավերժ պահպանման և փոխանցման համար: Թեպետ նման տեխնոլոգիան թույլ է տալիս միչև 360 տերաբայթ ծավալով տեղեկատվություն պահպանել ընդամենը մեկ սանտիմետրից մի փոքր մեծ մակերեսի վրա, սակայն այն վերականգնելու համար անրաժեշտ է ունենալ համապատասխան սարքավորումներ: Մասնագետներն արդեն իսկ կարողացել են որոշ գրքեր հանձնել քվարցային կրիչներին: Այդ թվում Իսահակ Նյուտոնի «Օպտիկա»-ն, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Աստվաշածունչը և այլ գրքեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10209036492173557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել