Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 
Հունվարի 9-ին` ժամը 18.00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:
Բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Երևան-Սևան, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ,Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհահատվածները:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել