Past.am-ը գրում է.

Պարադոքսալ, անբացատրելի ու վտանգավոր հայկական շոու-բիզնեսում կատարվում են այնպիսի դեպքեր, որոնք, թվում է թե, բացատրություն չունեն:

Այս անգամ ներկայացնում ենք հայտնիների, ովքեր ժամանակին բավական մտերիմ են եղել, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նրանք դադարեցրել են իրենց մտերմիկ շփումը: Մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել երգչուհիներ Արմինկայի ու Ջուսի մտերմությունը, որը թվում էր, թե հավերժ է լինելու, բայց ինչպես ասում են՝ ոչինչ հավերժ չէ:

Երբ Ջուսը հայտնվեց հայկական շոու-բիզնեսում, Արմինկան հարցազրույցներում նշում էր նրա անունն ու ամեն կերպ փորձում էր սատարել ընկերուհուն, և թվում էր՝ ընկերուհիները երբեք չէին կարող բաժանվել:

Դեռ տարիներ առաջ բոլորը գիտեին Արմինկայի և Ջուսի մտերիմ ընկերուհիներ լինելու հանգամանքը, սակայն այդ ընկերությունը նույնպես փլուզվեց:

«1995-2008 թթ.-ը, երբ ես Մոսկվայից եկել եմ Հայաստան, ես ու Արմինկան եղել ենք շատ մտերիմ ընկերուհիներ: Ես ունեցել եմ մեկ ընկերուհի. դա եղել է Արմինկան: Երբ ես եկա Հայաստան, Արմինկան մեկնեց ԱՄՆ:

Վերադառնալով հայրենիք՝ նկատեցի, որ Արմինկան բավականին սառն ու անտարբեր է իմ հանդեպ: Պարզվեց, որ մեր մտերիմ մարդկանցից մեկը սխալ լուրեր է հասցրել Արմինկայի ականջին, իբրև թե ես վատաբանում եմ իմ ամենամտերիմ ընկերուհուն: Շշուկներ են տարածվել, իբր ես ասել եմ, որ եթե իմ երգերը չլինեին, Արմինկան չէր լինի աստղ: Ես նման բան չեմ ասել ու երբեք էլ չեմ ասի: Եթե նա իսկապես մեր ընկերությունը գնահատեր, նա չէր հավատա նման խոսակցությունների: Ես բավականին վիրավորված եմ Արմինկայից, ես ներել եմ նրան, բայց դա թույլ չի տալիս, որ ես կրկին շփվեմ նրա հետ, եթե ինքը մեկ անգամ հավատաց այդ շշուկներին, ուրեմն միշտ էլ կհավատա: Բացի դրանից նա ինձ ասել է, որ իրենից հեռու մնամ, իրեն չգովազդեմ, ոչ մի կապ չունենամ իր հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել