Past.am-ը գրում է.

Վերջին ժամանակաշրջանում հայտնի դարձած երգիչ` Գևորգ Բարսամյանը, սիրվեց հասարակության լայն զանգվածի կողմից: Այս անգամ որոշեցինք ձեր ուշադրությունը ներկայացնել սիրված երգչի և նրա կնոջ սիրո գեղեցիկ պատմությունը:

Գևորգի և նրա կինոջ` Նինայի սիրո պատմությունը նման է Շեքսպիրի «Կամակոր կնոջ սիրո սանձահարումը» պիեսին: Պատմությունը սկսվեց 2003 թ-ին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ճաշարանում: 

«Նրան տեսա ու միանգամից հավանեցի: Չէի ճանաչում, հետո պարզվեց, որ նա իմ մտերիմ ընկերուհիներից մեկի լավագույն ընկերուհին է: Ընկերուհուս ասեցի՝ գնա այդ աղջկան ասա, որ իրեն շատ եմ սիրում, ուղակի, միանգամից ու առանց ճանաչել: Ընկերուհիս գնում ու իրեն ասում իմ զգացմունքների մասին:

Երկար դադարից հետո մենք վերջապես ծանոթանում ենք: Նա ամեն կերպ փորձում էր իմ հետ կապի մեջ չլինել: Մոտ երկու տարի ինձ տանջամահ արեց»:

Սիրո բացակայությո՞ւն, թե՞ պարզապես կամակորություն. ի՞նչն էր ստիպում Նինային լինել այդքան սառնասիրտ և ոչ մի կերպ չարձագանքել Գևորգի սիրո մղումներին: Երգչի կինը մինչ այսօր չի տալիս հստակ ու բովանդակալից մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ:

«Երբ Նինային ասում էի՝ «ախր ես քեզ շատ եմ սիրում», նա միշտ պատասխանում էր՝ «բայց չէ որ ես քեզ չեմ սիրում»: Ի պատասխան նրան, ես ասում էի՝ «դու հանգիստ եղի ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ մեր սերը երկուսիս էլ բավական է»:

Մի կողմից Նինայի կամակորությունը, մյուս կողմից Գևորգի համառությունը ստեղծում էր անընդհատ վեճերի առիթ:

«Մի օր էլ վիճեցինք, նույնիսկ նա իմ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Շատ էի վիրավորվել: Ընկերներով որոշեցինք, որ պետք է գնալ ու Նինայի համար սերենադ երգել նրանց բակում: Գիշերվա ուշ ժամ էր: Ընկերներիս հետ գնացինք Նինայենց բակ: Հարևաններին խնդրեցինք, որ իրենց տան լուսամուտից ծաղիկներ իջեցնել Նինայի լուսամուտին: Այդ ժամանակ ես պետք է երգեի «Երևանի սիրուն աղջիկ երգը»»:

Համառ ու հնարամիտ Գևորգը կարողացավ շահել Նինայի բոլոր հարազատների ու բարեկամների սիրտը: Բայց, ցավոք, ոչ Նինայինը: 

Ստացվեց այնպես, որ Գևորգն իր համառության շնորհիվ Նինային հրավիրեց իրենց առաջին հանդիպմանը: 

«Մեր առաջին հանդիպմանն էլ հենց ծանոթացրել եմ իմ բոլոր բարեկամների հետ»:

Հանդիպումները սկսում են ավելի հաճախակի բնույթ կրել, թեև Նինան չէր դավաճանում իր կամակոր բնավորությանը և չէր հանձնվում: Մի քանի ամիս շփվելուց հետո Գևորգը և Նինան նշանադրվում են:

Նշանադրությունը այն փորձությունն է զույգերի համար, երբ նրանք պետք է հասկանան արդյո՞ք նրանք միմիանց համար են ստեղծված, թե՞՝ ոչ: Գևորգը և Նինան անցան այդ փորձությունը, և 2007 թ-ին նրանք ամուսնացան:

«Ի դեպ նշեմ, եթե Նինան միանգամից տար իմ հետ շփվելու համաձայնությունը, գուցե ես այդքան չսիրեի նրան»:

Այսօր Գևորգն ու Նինան երջանիկ ամուսիններ են և ունեն երկու հրաշք որդիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել