Replik.am-ը գրում է.
Ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի խաղացող Դմիտրի Տարասովը հնարավոր է երկար ժամանակով որակազրկվի` «Լոկոմոտիվ»–«Ֆեներբախչե» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Ստամբուլում ընթացող խաղի ավարտից և տանտերերի 2։0 հաշվով հաղթանակից հետո Դմիտրին հանել էր իր մարզաշապիկը և բոլորին ցույց տվել Պուտինի պատկերով և «Ամենաբարեհամբույր նախագահը» գրությամբ շապիկը։
Նշենք, որ ՈՒԵՖԱ–ի կանոնների համաձայն` խաղի ժամանակ տարատեսակ քաղաքական ակցիաներն արգելված են։ Պատիժը նախատեսված է ողջ ակումբի համար։
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=84317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել