Replik.am-ը գրում է.

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մրցումային վերջին օրը լավագույններին պարզեցին 105 կգ և 105+ կգ քաշային ծանրորդները:
105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը (337 կգ): 105+ կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Ռուբեն Ալեքսանյանը (417 կգ):
 
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայացել է փետրվարի 14-18-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել