Հայաստանում արդեն նկատելի են ագրեսիվ գեյ-քարոզչության առաջին հետևանքները․ հաճախակիացել են նման միջադեպերը, երբ միանգամայն սովորական քաղաքացիները սկսում են բռնություն գործադրել մարդկանց հանդեպ՝ նրանց սեքսուալ կողմնորոշման պատճառով։
Ոմանք գուցե հետս չհամաձայնեն, բայց ես հակված եմ մեղադրելու նման մթնոլորտի ձևավորման հարցում հենց փոքրամասնություններին, ովքեր մոռացել են ֆիզիկայի գլխավոր օրենքներից մեկի մասին, համաձայն որի, ցանկացած ազդեցություն, ծնում է հավասար ուժով հակազդեցություն։
Հիմա որքան էլ աղաղակեն իրավապաշտպաններն ու գեյերի իրավունքների ռահվիրաները, թե սա իրականում արտացոլում է Հայաստանում իշխող անհանդուրժողականության մթնոլորտը, ես հակված եմ համարելու, որ իրականում սա բնականոն ռեակցիա է ահագնացող գեյ-քարոզչությանը, որը նյարդայնացնում է մարդկանց։ Որքան ավելի շատ ու ակտիվ լինեն գեյ-լոբբինգով զբաղվող միավորները, այնքան ավելի են աճելու և էսկալացվելու անհանդուրժողականության դեպքերն ու դրսևորումները՝ գեյերի նկատմամբ։
Զավեշտը նրանում է, որ ամենայն հավանակնությամբ, նույն Փինք Արմենիայում սա շատ լավ գիտակցում են ու կասկածում եմ, որ նույնիսկ դիտավորյալ են սադրում նման բախումներ, որովհետև ամեն նման միջադեպ հիմք է դառնում հերթական զեկույց ու հերթական գրանտի դիմելու համար։ Փող են աշխատում տղերքը ու թքած թե դա մեր նյարդերի ու իրենց յուրայինների առողջության հաշվին չէ։