Կոտ դ’Իվուարցի Դիդյե Դրոգբան դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 21-րդ դարում միջազգային մրցաշարարերում դառնալ 100 և ավելի գոլի հեղինակ։
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) ներկայացրած տվյալներով՝ Դրոգբայի հաշվեկշռում կա 104 գոլ։
1. Դիդյե Դրոգբա (Կոտ դ’Իվուար) – 104 (59՝ հավաքականում, 45՝ եվրագավաթներում)
2. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 94 (67/27)
3. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 94 (33/61)
4. Սամյուել Էտո՛Օ (Կամերուն) – 92 (48/44)
5. Ռուդ վան Նիստելրոյ (Նիդերլանդներ) – 87 (34/53)
6. Տիերի Անրի (Ֆրանսիա) – 85 (43/42)
7. Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա) – 84 (38/46)
8. Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 83 (54/29)
9. Ռաուլ (Իսպանիա) – 78 (26/52)
10. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 75 (42/33)
Վերոնշյալ ֆուտբոլիստներից միջազգային հանդիպումներում իրենց ակումբների կազմում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը Լեո Մեսսին է, իսկ հավաքականում՝ Միրոսլավ Քլոզեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել