Past.am-ը գրում է.

Միշտ հմայիչ ու նրբագեղ, ոճային ու պարզապես գեղեցկուհի Աննա Հարությունյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Աննա» հեռուստասերիալից, այսօր անճանչելիորեն փոխվել է: Դերասանուհին այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում: 

Այս անգամ Past.am-ը Ձեր ուշադրությանն է  ներկայացնում դերասանուհու լավագույն կերպարններն ու կյանքի լավագույն դրվագները:

Աննան սովորել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Սովորելու տարիներին, ուսուցչի խնդրանք-պահանջով չի մասնակցել որևէ հեռուստանախագծում, ինչն իր հոյակապ կողմն է ունեցել:

«Հնարավորություն էր տրված հասունանալու, ավելի հետեւողականորեն ընտրելու առաջարկվող դերերը եւ չգայթակղվելու առաջին իսկ պատահած առաջարկով»:

Երիտասարդ աղջնակ, ով ոչ միայն իր տաղանդով, այլ նաև իր հմայքով ու փայլով սիրվեց հայ հասարակության կողմից: Դժվար է լինել սիրված ու պահանջված, բայց դրա հետ մեկտեղ չլինել ուշադրության կենտրոնում: Հանրային մարդու անձնական կյանքը միշտ էլ հետաքրքիր կլինի հասարակությանը: 

Իր հացազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին նշել էր, որ իր կյանքում կա մեկը, ով լուսավորում ու էլ ավելի պայծառ է դարձնում նրա կայնքը:

«Լինելով երիտասարդ կին` ուզում եմ իմ ընտանիքը կազմել: Հասկացող ամուսին ունենալու դեպքում գործնական հարցերը հեշտ են լուծվում: Ամուսնության փուլում ավելի լրջանում ու հասունանում ես: Իմ ընտրյալը դերասանության հետ բացարձակ կապ չունի, բայց արգելքներ չի դնում: Մեր դեպքում ամեն ինչ փոխհամաձայնեցված է, մեկս մյուսի ազատությունը չենք սահմանափակում: Դեռ պաշտոնական ոչինչ չի եղել, գուցե ավանդական հարսանիք չլինի, բայց եկեղեցում կպսակադրվենք»:

Աննա Հարությունյանը

Աննա Հարությունյանը

Աննա Հարությունյանը

Աննա Հարությունյանը

Աննա Հարությունյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել