Analitik.am–ը գրում է.

Ալյասկայի 24-ամյա բնակչուհի Մերի Կրանիկը հղիության 8-րդ ամսում վերադառնալիս է եղել տուն, երբ ուժգին փոթորիկի պատճառով ստիպված է եղել կանգ առնել մոտակա անտառի մոտ: Ավտոմեքենան արգելափակվել է խոր ձյան մեջ: Նա որոշել է ճանապարհի մնացած մասը ոտքով անցնել, սակայն, 800 մետր անցնելուց հետո զգացել, որ արդեն ծննդաբերում է:

Դժվարությամբ հասնելով մոտակա բլրին, նա ցավից ու վախից ուշաթափվել է: Մի քանի րոպեից ուշքի գալով, գլուխը հայտնաբերել է խոշոր գայլի մեջքին, որը հավանաբար եղել է գայլերի առաջնորդը: Մյուս 10 գայլերը շրջապատել են նրան ու պաշտպանել քամուց: 20 րոպե անց նա ծննդաբերել է: Գայլերից մեկը կտրել է երեխայի պորտը, իսկ մյուսներն օգնել են նրան վերցնել երեխային ու կերակրել:

Այնուհետեւ գայլերը խնամել ու պաշտպանել են երիտասարդ կնոջն ու երեխային, լիզել ու ջերմացրել նրան:
Որոշ ժամանակ անց Մերիի ծանոթները հայտնաբերել են մեքենան ու սկսել որոնումներն, իսկ այնուհետեւ տեսնելով գայլերին՝ որոշել, որ Մերին հոշոտվել է: Անչափ մեծ է եղել նրանց զարմանքը, երբ կրակոցներից հետո, երբ գայլերը հեռացել են որոշ հեռավորության վրա, նրանք Մերիին հայտնաբերել են ամբողջովին առողջ ու երեխան գրկին:
Գայլերը հեռվից դիտել են ու հեռացել, երբ Մերիին տեղափոխել են ավտոմեքենա:

Այժմ երիտասարդ մայրիկի կարծիքով, գայլերը երբեք իրեն չեն մոռանա ու մի գեղեցիկ օր նա կհանդիպի նրանց:
Տեղի անտառապահները մինչ այժմ չեն կարողանում բացատրել գայլերի նման վարքագիծն ու Մերիին խորհուրդ են տալիս հրաժարվել նրանց հանդիպելու մտքից:
Սակայն Մերին հակված չէ նրանց լսել ու սպասում է նոր հանդիպման:
Չէ որ գայլերը նրան համարել են իրենց ոհմակի անդամ ու հոգ տարել ինչպես արյունակցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել