Past.am-ը գրում է.

Տարիներ առաջ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հայսուպերսթար» հեռուստանախագիծը դռներ բացեց տաղանդաշատ, բայց փորձ չունեցող երիտասարդների համար:

Այդպիսի մի երիտասարդ աղջնակ էլ հենց Լուսինե Աղաբեկյանն էր, ով մասնակցեց Հայսուպերսթար 2 նախագծին և ճանաչվեց հաղթող: Այսօր նա անհամեմատ փոխվել է ու հանդես է գալիս արդեն Լյուսի բեմական անունով: 

Բոլորս էլ գիտենք, որ նա ամուսնացել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ, ով նրա կարիերայի զարգացման մեջ մեծ դեր ունի: Հենց ինքը` երգչուհին, իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ առանց ամուսնու գուցե այնպես չներկայանար, ինչպես որ ներկայանում է հիմա: 

Լուսինե Աղաբեկյանը եւ Արամայիս Հայրապետյանը

«Ես այն երջանիկ երգչուհիներից եմ, քանի որ ունեմ իմ կողքին տղամարդ, ով ինձ միշտ աջակցում է ամե հարցում: Իմ կատարյալ երջանկության համար երևի թե ինձ պակասում է այն փոքրիկը, ով կլինի...»: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է Լուսինե Աղաբեկյանը:

Լուսինե Աղաբեկյանն ամուսնու` Արամայիս Հայրապետյանի հետ Դուբայում

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը եւ Լուսինե Աղաբեկյանը

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Լուսինեի ապշեցուցիչ գեղեցկությունը ապացուցող լուսանկարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել