Մեր պատմության մեծագույն արքան` Լևոն Բ-ն, որ կարողացավ մեծամասամբ թշնամական միջավայրում հաշվարկել հակառակորդների շահերը, չվախենալ պատերազմելուց ու ժամանակին խաղաղություն հաստատել: Արքա, որ ոչ միայն մեծացրեց Կիլիկիո Հայոց թագավորության սահմանները, վերջ դրեց ներքին խժդժություններին, արգելեց հոգևորականներին խառնվել պետական գործերի մեջ, այլև գրավեց Կիպրոսը, գերի վերցրեց Անտիոքի հայատյաց դուքս Բոհեմունդին, ջարդեց երկիր ներխուժած թուրքմեն ցեղերին, բյուզանդական բանակը... Նրա օրոք Կիլիկիան Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենակայուն երկրներից մեկը, որի հետ հաշվի էին նստում և՛ Կոնիայի սելջուկները, և՛ Հռոմի պապը, և՛ խաչակիրները, և՛ Բյուզանդիան: Լևոն Բ-ն մեր մեծագույն, բայց և չուսումնասիրված մոնարխն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: