Մի կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում հանրության ուշադրությունը սևեռել: Կամա թե ակամա,ստեպ-ստեպ,ժամանակ առ ժամանակ մենք հիշում ենք,որ Հայաստանում պայքար է ընթանում ծխելու դեմ: Այդ ,,պրոցեսները,, ակտիվանում են ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին,օրը և հաջորդող օրերին: Ռուսաստանում որտեղ թիվ 1 խնդիրը ալկոհոլիզմն է,վերջին տարիներին ինչու չէ նաև սկսել են պայքարել ծխախոտամոլության դեմ:Բոլոր ֆիլմերը ինչպես նոր նկարահանված,այնպես էլ հին եթեր են հեռարձակվում հակածխախոտային համապատասխան գրություններով,իսկ մեր եթերը պարզապես ողողված է ծխախոտի անուղղակի գովազդով,ավելին անթաքույց ֆիլմերում և հեռուստանովելներում իրար հաջորդում են ,,սիգարները,, և ,,ծխամորճները,,:Ոչ թե ձևական օրենքներ պետք է ընդունել կամ սեմինարներ անցկացնել,այլև լրջորեն պետք է պայքարել այդ վնասակար մոլության դեմ և պայքարը պետք է սկսել էլեկտրոնային լրատվամիջոցներից;
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել