Բացի այդ՝ դա ամերիկյան ամենահին տոներից է, որի պատմությունը սկիզբ է առնում 1782-ից, երբ Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ հրապարակավ նշեցին 1732թ. փետրվարի 22-ին ծնված Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը:
Հետագայում այդ տոնը նշելու ավանդույթը սկսեց տարածվել ամբողջ երկրում, և արդեն 1885թ. փետրվարի 22-ին այն հայտարարվեց ազգային տոն, որը կոչվեց Վաշինգտոնի օր:
Քանի որ ԱՄՆ-ում հարգում են նաև Աբրահամ Լինքոլնի հիշատակը, որը ծնվել է 1809 փետրվարի 12-ին, 1970-ին որոշում կայացվեց միավորել այդ տոները ու այն նշել փետրվարի երրորդ երկուշաբթի օրը:
ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը առաջարկեց այդ օրը նշել ԱՄՆ բոլոր նախագահների օրը, այդ իսկ պատճառով այդ օրը միանգամից 3 անվանում ունի՝ Վաշինգտոնի ծննդյան օր, Լինքոլնի ծննդյան օր կամ Նախագահների օր:
1971-ին սկսեց գործել ԱՄՆ Կոնգրեցի որոշումը` կապված որոշ տոների օրերի տեղափոխության հետ: Այսպես փոխվեց նաև Նախագահների օրվա ամսաթիվը` փետրվարի 18:
Այս տոնական օրը ԱՄՆ-ում պաշտոնապես ոչ աշխատանքային է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1184361184937729?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել