GalaTV.am-ը գրում է․
Ինչպես փոխանցում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Իսկ այդ հանդիպման առանցքում է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Նկատենք, որ Գերմանիան այս տարի համարվում է ԵԱՀԿ-ում նախագահող երկիր: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայկական կողմը եւս մասնակցություն է ունեցել Մյունխենի քննարկումներում:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդն են հանդիպել եւ դարձյալ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/139057/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել