Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը վստահեցնում է, որ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկել է իրեն գլխավորել կառավարությունը:

Նա նշել է. «Ի դեպ, Սաակաշվիլին մի քանի օր առաջ` նախքան ինձ հրապարակայնորեն գող անվանելը և իր արարքի դիմաց ջրով բաժակով հյուրասիրվելը, նստած էր իմ աշխատասենյակում և առաջարկում էր պայմանավորվել` ես լինեմ վարչապետ, իսկ ինքը` առաջին փոխվարչապետ։ Ես հարցրի` ինչո՞ւ: Իսկ նա պատասխանեց` «Ես կարծում եմ, որ վարչապետ պետք է լինի Ազգային ճակատի ներկայացուցիչը։ Կամ Տուրչինովը, կամ դու, չէ՞ որ դու ամենահաջողակ նախարարն ես»»:

Նախարարը հայտնել է նաև, որ հրաժարականի դեպքում էլ չի հեռանա քաղաքականությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել