Spice_pixanews-5-680x453Փետրվարի 11-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1992 թ. ծնված Կարեն Մ.-ն գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Կարեն Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Բագրատ Ա.-ն, ով փետրվարի 12-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Վերջինս նաև հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ Կարեն Մ.-ն էլ ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել