Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Հունվարի 8-ին, ժամը 15.00-ի դրությամբ՝ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թալին-Գյումրի-Արթիկ, Մանթաշ-Ալագյազ,  Եղվարդ-Հարթավան ճանապարհները և Սելիմի լեռնանցքը փակ են։
Բքի, անբավարար տեսանելիության ու առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Քուչակ-Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածը, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել