Եվ իրոք, երբ պեղումների ժամանակ մի փոքր իր են գտնում, որն այլևս ոչ մեկին պետք չէ և դրանից մի քանի հատ էլ արդեն գտել են, միևնույն է, այդ գտածոն ոչ թե շպրտում են, այլ խնամքով տանում թանգարան, նաև սերունդներին ցուցադրելու համար:
Եթե մի փոքր առարկան նման ուշադրության է արժանանում, և դա նորմալ մարդկային քաղաքակիրթ վերաբերմունք է անցյալի նկատմամբ, ապա այս ամենն առավել ևս ճիշտ է մի ամբողջ շենքի համար:
Բոլորիս տներում կան հին, այլևս չօգտագործվող իրեր, որոնք մեզ են հասել ծնողների ծնողներից, բայց մենք պահում ենք դրանք զուտ որովհետև այդ իրերը հասել են մեզ, և մենք բարոյական իրավունք չունենք կտրելու ժամանակի մեջ նրանց ճամփորդությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=845160205613193&id=100003576633868&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել