Եթե օծանելիքը ձեզ համար նույնքան կարևոր է տղամարդու կերպարում, որքան կոկիկ հագուստը, նորաձև սանրվածքը և կիրթ խոսքը, ապա իմ խորհուրդը ձեզ՝ երբեք Հայաստանից օծանելիք չգնեք։
Իմ օծանելիքները հիմնականում «դրսից են»․ կամ Եվրոպայում հանգստացող ընկերներիս եմ խնդրում հետները բերել, կամ ինքս եմ գնում, երբ երկրից դուրս եմ լինում, կամ նվեր եմ ստանում։
Վերջերս քեռիս Իսպանիայից բերել էր Chanel Egoiste Platinum օծանելիքը։ Շատ տպավորիչ, տղամարդկային բույր ուներ։
Ցավոք, ինչպես ցանկացած լավ բան աշխարհում, այնպես էլ իմ Egoiste-ը վերջացավ, ու քանի որ այդ պահին Եվրոպայից եկող ծանոթ չունեի, որոշեցի ռիսկի դիմել։ Բայց փորձեցի նվազեցնել ռիսկը ու օգտվել անուն հանած խանութներից մեկից․ գնացի Ռուժ։
Անմիջապես մոտեցա Chanel-ի ստենդին, գտա Egoiste-ի տեստերը ու հոտ քաշեցի։ Այդ ժամանակ ինձ ոչ թե ափսեով սուրճ էր պետք առաջարկել, այլ պոլիէթիլենային տոպրակ, որովհետև, կներեք, եթե զզվելի բան եմ ասում, բայց հազիվ էի զսպում փղձկոցս։ Ճարպիկ վաճառողուհին իհարկե գտավ լուծումը և ասաց, որ խնդիրը տեստերի հետ է կապված, այն երկար ժամանակ է բաց մնացել, այդ պատճառով փոխվել է հոտը։ Ես հավատացի նրան ու որոշեցի գնել։ Իհարկե 15.000 դրամ ավելի շատ վճարեցի, քան կվճարեի Եվրոպայից գնելու դեպքում, բայց շատ գոհ ու երջանիկ էի իմ գնումից․․․ քանի դեռ տուն չէի հասել։
Իսկ տանը ինձ սպասում էր նույն տհաճ հոտը, որը, ինձ համոզել էին, որ տեստերից է։ Մի քանի ժամից ես նորից Ռուժում էր, իմ Շանել Էգոիստ Պլատինիի հետ։
Ռուժի ամբողջ թշվառությունը կայանում էր նրանում, որ նրանք համաձայն էին, որ սա այն բույրը չէ, որ պետք է տարածի իրական Chanel Egoiste Platinum-ը, բայց համոզում էին, որ իրենց մոտ վաճառվում է օրիգինալ օծանելիքը, ուղակի Հայաստանի նման երրորդ կարգի երկրների համար չի գալիս այն օծանելիքը, ինչը որ վաճառվում է Փարիզի խանութներում։
Բառ չունեմ ձեզ ասելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=192196101140492&id=100010503090855
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել