«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գլխավորել է 21-րդ դարի լավագույն դարպասապահների ցուցակը` Ֆուտբոլի պատմության և վիճակագրության համաշխարհային ֆեդերացիայի վարկածով (IFFHS):
Քվեարկության արդյունքներով` 34-ամյա ֆուտբոլիստն ընդամենը մեկ միավորով է շրջանցել «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով նույն` IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2012 թվականի լավագույն դարպասապահ:
Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Չելսիի» չեխ դարպասապահ Պետր Չեխը, որին հաջորդել են հոլանդացի Էդվին վան դեր Սարն ու գերմանացի Օլիվեր Կանը, որոնք երկուսն էլ ավարտել են ֆուտբոլիստի կարիերան:
Նյութի աղբյուր՝ http://news.nverblog.com/2013/01/iffhs-21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




