Վերջապես Էմմա Ուոթսոնին հաջողվել է ազատվել փոքրիկ ու նուրբ աղջնակի` «Հարի Փոթեր» ֆիլմի Հերմիոնայի կերպարից: Կրքոտ, ինքնավստահ և գրավիչ 22-ամյա դերասանուհին լուսանկարվել է «Marie Claire» ամսագրի փետրվարյան թողարկման համար:
Բացի լուսանկարներից, ամսագիրը հրապարակել է նաև նրա հետ հարցազրույց: Դերասանուհին պատմել է, որ դեռ փոքրուց իր մեջ ծնողները զարգացրել են սերն ու հարգանքը դեպի աշխատանքը: «Ինչով էլ ես զբաղվեի, անում էի այնպես, որ հպարտանամ դրանով: Ես ինքս իմ ամենախիստ քննադատն եմ: Դա ինձ և՛ խանգարում է, և՛ օգնում միաժամանակ»:
Էմման պատմել է նաև, որ իր համար միշտ առաջին տեղում են ընտանիքն ու ընկերները, իսկ երկրորդ տեղում` աշխատանքը: Դերասանուհին խոստովանել է նաև իր մեծ սերը Փարիզի և ֆրանսիական ուտելիքների հանդեպ: Չնայած այդ մեծ սիրուն՝ Էմմային հաջողվում է հիանալի կազմվածք պահպանել:







