Past.am-ը գրում է.

Մի քանի տարի առաջ հայկական հեռուստաեթերում հայտնվեց աննկարագրելի և արտասովոր գեղեցկությամբ մի դերասանուհի, ով միանգամից կարողացավ գերել բազմահազար հեռուստադիտողների սրտերը, դառնալ հեռուստացույց դիտելու պատճառ: Նրան շատերս կհիշենք  «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Անծանոթը» հեռուստասերիալից:

Սոֆյա Պողոսյանը

 Այսօր Past.am-ը ներկայացնում է Սոֆյա Պողոսյանի հեռուստատեսությունում հայտնվելու, ամուսնու հետ առաջին հանդիպման ու ապագա պլանների մասին որոշ մանրամասներ:

Գեղեցկուհին իր հարցազրույցներում նշել է, որ իր հեռուստատեսությունում մուտք գործելը եղել է շատ պատահական:

Սոֆյա Պողոսյանը նկարահանվում է

«4-րդ կուսում էի սովորում (ավարտել եմ Երևանի պետական համալսարանի հոգեբանություն բաժինը), երբ հրավեր ստացա «Արմենիա»  հեռուստաընկերության կողմից վարելու «ֆորդ Բոյար» հեռուստանախագծի օրագրերը: Այդպես հայտնվեցի հեռուստաեթերում: Այնուհետև հրավերներ ստացա մի շարք սերիալներում նկարահանավելու, ու այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ...»: 

Սոֆյա Պողոսյանը նկարահանվում է

Մասնագիտությամբ լինելով հոգեբան Սոֆյան միշտ այն կարծիքին է, որ հոգեբանությունը այն մասնագիտությունն է, որ ամենուր անհրաժեշտ է.

Սոֆյա Պողոսյանը եղբոր եւ ամուսնու հետ

«Հոգեբան լինելուս կարողություններն ու հմտությունները ես ամենուր եմ կիրառում: Բացարձակ կապ չունի ես որ ոլորտում եմ աշխատում, այն ամենուր ինձ պետք է գալիս, օգնում է շատ հարցերում»: 

Սոֆյա Պողոսյանը

Ինչ վերաբերվում է դերասանուհու անձնականին, նշենք, որ Սոֆյան արդեն բավական երկար ժամանակ է ամուսնացած է Նարեկ Գևորգյանի հետ: Ամուսնացել են 2010 թվականի հունիսի 26-ին:

WeddingArmenia (1 of 8)

«Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ինը տարի առաջ, երկուսս էլ ուսանող էինք. Նարեկը (Սոֆյա Պողոսյանի ամուսինն է) սովորում էր Տնտեսագիտական համալսարանում, ես` ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում, որոնք գտնվում են նույն բակում, և մենք հանդիպել ենք երկար ընդմիջման ժամանակ՝ նույն ճանապարհին: Կարելի է ասել, որ մենք միանգամից նկատեցինք իրար: Երբ արդեն երկուսս էլ փոխանակվեցինք հայացքներով և հավանեցինք իրար, պարզեցինք, որ Նարեկը իմ շատ մտերիմ ընկերուհու մանկության ընկերն է»: 

WeddingArmenia (5 of 8)

Պարզվում է, որ դերասանուհին ու իր սիրած էակը բավական դժվարությունների միջով են անցել, իրար հասնելու համար:

«Քանի որ մենք մինչ այդ արդեն մոտ հինգ տարի հանդիպում էինք, ամուսնության առաջարկն էլ հանկարծակի չհնչեց: Մեզ մոտ եղել է «Ռոմեո և Ջուլետ» վիճակ, քանի որ մեր ծնողները՝ առավել ևս իմ ծնողները, կողմ չէին, որ մենք իրար հետ լինենք: Հինգ տարի, կարելի է ասել, ամեն օր պայքարել ենք իրար հետ լինելու համար: Մեզ մոտ կինոյական վիճակներ էին՝ իրար հասնելու համար: Այդ պատճառով մենք ամեն ինչ միասին էին որոշում, գնում որոշակի քայլերի, և ամուսնության առաջարկն էլ հանկարծակի չի եղել, մենք պայքարելով հասել ենք նրան, որ վերջիվերջո ամուսնանանք, և Նարեկը ամեն ինչ արեց դրա համար: Ես էլի տատանվում էի իմ բնավորության համաձայն, իսկ Նարեկը գործում էր»: Հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է դերասանուհին:

Դե ինչ, հավերժ սեր ու երջանկություն ենք ցանկանում գեղեցիկ ու ներդաշնակ զույգին իրենց համատեղ կյանքի ընթացքում:

Սոֆյա եւ Մայա Պողոսյանները

Սոֆյա Պողոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել