Քաղաքացիների ներկա հուսալքված վիճակի հիմնական մեղավորը համակարգն ա։ Ոչ միայն նրա համար, որ ինքը իշխում ա իր սահմանված կանոներով, այլ նաև հասարակության տարբեր շերտերում ինքն ա թելադրում քննարկման նյութը։ Համակարգին պետք եղած ժամանակ ցանկալի թեմաները դառնում են ակտուալ, ու ինչը ավելի կարևոր է և վտանգավոր` դոմինանտ, իսկ թեմաներ տարածողները ու քննարկողները մեզանից յուրաքանչյուրն է, լրատվական դաշտի 90 տոկոսի վերահսկումը ընձեռում է նրանց այս հնարավորությունը: Խնդիրը, սակայն, ոչ միայն նրանում է, որ համակարգի տոտալ վերահսկման տակ ենք, այլ նրանում է, որ քաղաքացին չի ձևավորում նոր միտք, նոր ասելիք, քանի որ ամեն ինչը ասված է և ամեն ինչի մասին խոսացված է: Սակայն այնուամենայնիվ քաղաքացին պետք է անընդհատ միտք գեներացնի, որ գտնի այդ նոր ասելիքը, որը կլինի համակարգի կողմից թելադրվող ասելիքից դուրս, և որը հետևաբար չի լինելու համակարգի վերահսկողության տակ, ուստի իր համար ներկայացնելու է վտանգ։ Քանի դեռ չենք կարողացել գեներացնել նորը և թելադրել այն որպես դիսկուրսի թեմա, չենք կարող նաև փոխել մեզ թելադրվող կանոնները... Մտորեք... Մտորեք... Մտորեք...
Նավակ Ճոճողը
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vilen.gabrielyan.7/posts/451877138194365
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել