Էդուարդ Մարգարով. Նրա ֆուտբոլային կարիերայի սկզբնական տարիները անցել են Բաքվի «Նեֆթչի» ակումբի կազմում: Նույն քաղաքի «Լոկոմոտիվի» սանը, 18 տարեկանից սկսած, իր մշտական տեղն ուներ «Նեֆթչիի» կազմում, որտեղ հանդես եկավ 9 տարի՝ այդ ընթացքում անցկացնելով 251 խաղ և խփելով 88 գոլ: Արդեն 29-ամյա փորձառու հարձակվողը 1971 թվականին համալրեց «Արարատի» կազմը: Լինելով «Արարատի» ֆուտբոլիստ՝ սկսեցին Մարգարովի պրոֆեսիոնալ կարիերայի լավագույն տարիները: «Արարատում», 1971 թվականից սկսած, անընդհատ շոշափվում էր Էդուարդ Մարգարովի անունը: Լինելով ճկուն և արագավազ հարձակվող՝ Մարգարովը բազում տհաճ պահեր էր պատճառում մրցակցի պաշտպաններին և դարպասապահին: Երևանի թիմի կազմում փայլուն արդյունք ցույց տվեց Մարգարովը՝ 119 խաղ, 41 գոլ: Հաջողված ֆուտբոլիստի կարիերա, որին հաջորդում է ոչ պակաս հաջողված մարզչական գործունեությունը: 34 տարեկանում խաղակոշիկները մեխից կախելուն պես՝ նա իր հարազատ թիմի գլխավոր մարզիչն էր, մեկ տարի աշխատում է «Արարատում» (1976-1977), հինգ տարի (1986-1991) եղել է նաև ԽՍՀՄ մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնականը, 1994-1995 թվականներին էլ նա արդեն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր, 2000 թվականից աշխատում է «Միկայում», այնուհետև երկու տարի մարզում է Երևանի «Կիլիկիան», իսկ 2010 թվականից սկսած նա աշխատում է «Միկայի» ղեկավարական անձնակազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել