Փոփոխությունը իմաստ կունենա, եթե ներքոնշյալ հարցերը ստանան լուծումներ:
Մաստիկայի, վարագույրի, դասատուին նվերի, տնօրենին ճոխ նվերի, ավարտական ճաշկերույթի համար հավաքվող գումարները կշարունակվե՞ն Չդիտվել որպես դրամահավաք:
Բազմաթիվ սխալներով և անտրամաբանական խնդիրներով գրքերը կշարունակե՞ն շրջանառվել դպրոցներում:Կշարունակվի՞ կիրառվել 12 ամյա ոչ մի օգուտ չտվող կրթական համակարգը:
Կշարունակի՞ գործել արդյոք ավագ դպրոցի անօգուտ ինստիտուտը:
Կշարունակե՞ն իրենց պաշտոնավարումը արտոնյալ տնօրենները, որոնք պարուրած ունեն ցանկացած նախարարի:
Կշարունակվի՞ բարգավաճել դպրոցում ուսուցիչ աշխատելու համար սահմանված «մաղարիչային» սակագների համակարգը:
Աշակերտները կշարունակե՞ն ստիպված գնել թանկարժեք, բայց ուսումնական պրոցեսի հետ ոչ մի կապ չունեցող հատուկ տետրերը:
Կկրճատվի՞ արդյոք բոլոր խնդրահարույց հարցերին կռուտիտային պատասխաններ տալու բարի ավանդույթը:
Նախատեսվա՞ծ են արդյոք ուսումնական համակարգի նորագույն ցնցումներ՝ դրսից ստացվող նոր խայտառակ ուսումնական ծրագրերի համար նախատեսված գրանտային գումարները ներս անելու արմատավորված ավանդույթների հաշվին:
Կգա՞ մի որ, որ ծնողը իր երեխային դպրոց ուղարկի հանգիստ սրտով, որ աշակերտը դպրոցում ուսում ստանա, որ վերանան արատավոր կրթական համակարգում կիրառվող բոլոր անտանելի ու թանկարժեք գործիքները, որ բացառվի դպրոցում բոլոր տեսակի «կամովի» և ստիպողական դրամահավաքները, թանկարժեք անիմաստ տետրերի ու հավելյալ գրքերի վաճառքը, որ ծնողն ու երեխան անհոգ լինեն, որ աշակերտը կենտրոնանա բացառապես ուսման վրա, այլ ոչ թե, տեսնելով ծնողի հուսահատությունը, կապված պարտադրված մի նոր զիբիլ ատրիբուտի համար գումար հատկացնելուն, դեռ դպրոցական նստարանից զզվի իր երկրի ղեկավարներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/924794157602131?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել