10. M-14
10-րդ հորիզոնականը զբաղեցրել է ամերկյան М-14-ը։ Ըստ էության, սա «գարանդ»-ի մոդերնիզացված տարբերակն է՝ 20 7.62x51մմ փամփուշտի տարունակություն ունեցող փամփշտակալով։
9. Sturmgewehr 44
9-րդ հորիզոնականն է զբաղեցնում Հուգո Շմայսերի հեղինակած գերմանական այս ինքնաձիգը, որի նմանության պատճառով Կալաշնիկովին հաճախ մեղադրում են պլագիատի մեջ, ինչը սակայն չի համապատասխանում իրականությանը։ Այնուամենայնիվ, Sturmgewehr 44-ը զբաղեցնում է իր արժանի հորիզոնականը և հանդիսանում է Երկրորդ աշխարհամարտի լավագույն գերմանական ինքնաձիգը։ Այս ինքնաձիգից հասցրեցին թողարկել մոտ կես միլլիոն օրինակ, որոնց վրա կարելի է ավելացնել ինֆրակարմիր նշանոց, ինչպես նաև հատուկ հարմարանքներ՝ անկյունների հրաձգություն վարելը հեշտացնելու համար, բայց ինչպես հայտնի է, այն այդպես էլ չփրկեց նացիստներին պարտությունից։
8. 1903 թվականի նմուշի Springield
8-րդ հորիզոնականը զբաղեցնում է 2 աշխարհամարտ արաժանապատվորեն անցած Springfield հրացանը։
7. Steyr AUG
Ավստրիական այս ավտոմատ հրացանը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Ի սկզբանե սրանով զինված էին միայն բանակի ստորաբաժանումները, այնուհետև այն հայտնվեց նաև մի շարք այլ երկրների բանակներում։ Սկզբում այն զարմացնում էր իր գրեթե ֆանտաստիկ ֆիլմերի զենք հիշեցնող դիզայնով, բայց այս հրացանի ամենալավ կողմերից մեկը նրանում է, որ կա հնարավորություն փոխել փողը և ըստ ցանկության դարձնել այն կարաբին, ատրճանակ-գնդացիր, կամ գնդացիր։
6. Mauser 98
6-րդ հորիզոնականը իր հետևից է ամրագրել լեգենդար Mauser 98-ը, որը երև լավագույն առանց փամփուշտակալի հրացանն է ողջ պատմության ընթացքում։ Այս հրացանը փառքով անցավ երկու աշխարհամարտ, իսկ դրա մոդիֆիկացիաներն այժմ հանդիսանում են աշխարհի լավագույն որսորդական հրացաններից։
5. FN FAL
Բելգիական FN FAL 7,62×51 NATO փամփուշտներ կրակող ավտոմատ հրացանը զբաղեցնում է այս շքերթի 5-րդ հորիզոնականը։ 1950 թվականին ստեղծված այս զենքը թողարկվել է մի քանի մոդիֆիկացիաներով՝ այդ թվում նաև որպես ձեռքի գնդացիր և միայնակ կրակոցներ արձակող դիպուկահար հրացան։ Սակայն այն ունի նաև մի շարք էական թերություններ, որոնցից ամենաէականները զգայունությունն է կեղտոտվելու նկատմամբ և մեծ քաշը։
4. M1 Garand
M1 Garand-ն այն հրացանն է, որով հիմնականում զինված էին ամերիկյան զինվորականները երկրորդ աշխարհամարտի տարիներին, իսկ այնուհետև նաև Կորեական պատերազմի ժամանակ։ Մեր օրերում դրանք մենակ կարելի է տեսնել միայն պատվավոր պահակախմբի զինվորների ձեռքերում, ֆիլմերում և համակարգչային խաղերում։ Գարանդների հատկանշական առնաձնահատկությունը դրանց 8 հատ 7,62×63մմ փամփուշտի համար նախատեսված գլխարկ-փամփուշտակալն էր, որը դուրս էր արտանետվում ավտոմատ կերպով ու շատ սպեցիֆիկ ձայնով։
3. SMLE Mk.III
Բրիտանական SMLE Mk.III տասնյակ պատերազմների ու կոնֆլիկտների վետերան է։ Այս հրացանի կենսագրությունը սկիզբ է առնում դեռ հեռավոր 1895 թվականից՝ Լի-Էնֆիլդա երկար տարբերակի ծնունդով, որը անգլո-բուրական պատերազմից հետո մի շարք կատարելագործումներ անցավ և դարձավ բրիտանական զորքերի հիմնական հրացանը երկու աշխարհամարտերի ժամանակ։ Այս հրացանից արտադրվել է մոտ 10 միլլիոն հատ, որոնց կրակոցները դեռ երկար տարիներ հնչում էին մոլորակի տարբեր անկյուններում։
2. М-16
Շքերթի երկրորդ հորիզոնականը ամերիկյան ամենամասսայական արտադրված ինքնաձիգն է, որը դարձել է ամերիկյան բանակի խորհրդանիշերից մեկը։ Այն գերազանցում է իր հիմնական մրցակից Կալաշնիկովի ինքնաձիգին կրակի ճշգրտությամբ ու հեռահարությամբ, բայց այնուամենայնիվ, զիջում կալաշին մի շարք կարևորագույն չափորոշիչներով։ Դրա փաստացի վկայությունն էլ ամերիկյան վերջին պատերազմներն են՝ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ ամերիկյան մարտիկները թքում էին ձևականության վրա ու հնարավորինս փորձում էին զինվել թշնամիների կողմից թողնված կալաշնիկովներով։
1. Կալաշնիկով ինքնաձիգ
Մեր շքերթի հաղթողն անկասկած Կալաշնիկովի հանճարեղ ստեղծագործությունն է, որը աշխարհում ամենամասսայական արտադրված ու սպառված զենքն է։ Այս զենքով են զինված ավելի քան 50 երկրի բանակներ, իսկ ԱՄՆ-ում արգելվել է դրա ներկրումը, քանզի այն խիստ մեծ պահանջարկ է վայելել հանցավոր աշխարհում։ Արտադրվել է ավելի քան 100 միլլիոն օրինակ Կալաշնիկովի ինքնաձիգ, իսկ Մոզամբիկն ու Զիմբաբվեն ներառել են Կալաշնիկովի ինքնաձիգի պատկերն իրենց զինանշանների վրա։ Ավելին, այս զենքն այնքան հարգված է հատկապես աֆրիկյան երկրներում, որ «Կալաշ» անունը աֆրիկյան մայրցամաքում ամենատարածվածներից մեկն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/950693258355203
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել