Instagram սոցիալական ցանցն ավելացրել է ֆունկցիա, որը թույլ է տալիս մի քանի հաշիվներ ունեցող օգտատերերին առանց հաշվից դուրս գալու անցնել մյուսին, հայտնում է RIA Novosti-ն: Նոր ֆունկցիան թույլ կտա միաժամանակ ղեկավարել առավելագույնը հինգ հաշիվ:
Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել անձնական էջի կարգավորումներ և ավելացնել լրացուցիչ հաշվառման գրառում, ապա սեղմել օգտվողի անունը էջի վերևի մասում, հաշիվներն իրար միացնելու համար: Նոր ֆունկցիան փետրվարի 8-ից սկսած հասանելի կլինի iOS (7.15) և Android սարքերի օգտվողների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



