2000 թվականին, երբ Լեոն ընդհամենը 13 տարեկան էր և հասցրել էր երեք ամիս մարզվել «Բարսելոնայում», նրա հայրը որոշում է որդուն հանել պարապմունքներից և տանել Արգենտինա: Այդ լուրն իմանալով՝ «կապտանռնագույնների» մարզական տնօրեն Կառլես Ռեսկաչը Կատալոնիայի ռեստորաններից մեկում համոզել է Լեոին չանել այդպիսի բան: Մեսսիից ստանալով բանավոր համաձայնություն՝ կանչել է մատուցողին և անձեռոցիկ խնդրել: Ռեսկաչը անձեռոցիկի վրա գրել է պայմանագրի տեքստը,որն էլ վավերացվել է երկկողմ ստորագրություններով: «Նյուելս Օլդ Բոյզի» նախկին պատանու շահերը ներկայացնող գործակալ Խոսեպ Մարիա Մինգելյան անձեռոցիկը փոխանցել է «Բարսելոնայի» ակումբային թանգարան, իսկ թանգարանի տնօրեն Խորդի Պենան հաստատել է, որ պայմանագիրը գտնվում է բանկային սեյֆում և շուտով կհանվի ցուցադրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել