Եթե տոների նախօրեին քնկոտություն և գլխացավ եք զգում և, եթե ձեր տանը բնական տոնածառ կա, ապա հենց վերջինս էլ կարող է լինել դրանց պատճառը:
Գիտնականները պարզել են, որ դեկտեմբեր ամսին առողջության հետ կապված մի շարք բողոքներ, ինչպիսիք են հազը, քնկոտությունը, գլխացավը, ծանր շնչառությունը, առաջանում են հենց եղևնիների պատճառով:
Սա կոչվում է «տոնածառի սինդրոմ», որն առաջանում է բորբոսի հետևանքով:
Նյու Յորքի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են 28 ծառերի կտորներ, և բոլորում հայտնաբերվել են բորբոսի տարբեր տեսակներ:
Գիտնականները հայտնում են, որ բորբոսի որոշ տեսակներ կարող են երկարատև շնչառական խնդիրների պատճառ հանդիսանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել