

Այսօր «Տաթևեր» բլոգում կառանձնացնեմ աքսեսուարների կիրառման 10 սխալ:
1․Եթե ունեք զարդերի կվարտետ՝ ականջօղեր, մատանի, թևնոց և վզնոց, ապա բոլորը միաժամանակ մի կրեք։ Զարդեր կրելու էթիկան հուշում է՝ ականջօղերը պետք է կրել թևնոցի հետ, մատանին՝ վզնոցի։

2․Ոսկե մատանի, արծաթե վզնող ու փայտյա թևնոց․ զարդերի նմանօրինակ բազմասեռ համադրությունն ամենատարածված սխալներից է։ Համադրեք միաոճ զարդերը։Կատարյալ տարբերակում դրանք պետք է լինեն մի նյութից պատրաստված և միանման ոճի։ Նուրբ ու բարակ զարդերը երկրաչափական պատկերներով խոշոր զարդերի հետ համադրելն, օրինակ, լավ գաղափար չէ։
3․Սպորտային հագուստ ու կոկտեյլային աքսեսուարներ՝ ադամանդե մատանի, ապակյա փայլփլուն կլոր ականջօղեր, ոսկեջրած թիթեռներով վցնոց և այլն։ Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատից որևէ մեկին մտաբերեց:) Սպորտային հագուստի հետ պետք է կրել միայն քեժլ ոճի զարդեր, օրինակ փայտից պատրաստված։
Հ․Գ․ Թիթեռներից ու ապակյա փայլերից իսպառ կարելի է ազատվել։
4․Լայնեզր ռոմանտիկ ոճի գլխարկներն ու բաճկոններն անհամատեղելի են։ Դրանք կարելի է կրել միայն վերարկուների հետ։ Բաճկոնների հետ խորհուրդ է տրվում կեպկաներ կրել, իսկ «պուխովիկների» հետ՝ բրդից գործված վառ գույնի գլխարկներ։
5․Բոտիլյոններ ու կիսաշրջազգեստ։ Այս համադրությունն ամենավտանգավորներից է, մանավանդ, եթե ցածրահասակ եք կամ հաստ ոտքեր ունեք։ Կոշիկի այս տեսակը ծածկում է ոտքի ամենաբարակ հատվածը, արդյունքում՝ այն ավելի հաստ է երևում։ Բացի այդ բոտիլյոնները ոտքի վրա հորիզոնական գիծ են առաջացնում, ինչը ոտքը տեսողականորեն մի քանի մասի է բաժանում և այն ավելի կարճ ցույց տալիս։ Կիսաշրջազգեստն էլ իր հերթին է գիծ առաջացնում և «կտրում» ոտքը։ Պատկերը հուսադրող չի ստացվում։ Կարճ ասած՝ առհասարակ շրջանցեք կոշիկի այս տեսակը։ Եթե այն կրելու մեծ ցանկություն ունեք, կրեք միայն լայնացող տաբատների հետ, որպեսզի չերևան:
Շարունակությունն՝ այստեղ։