Հայաստանին հարկավոր է աշխարհին ներկայանալ որպես նաև multiculturalism-ի գաղափարով առաջնորդվող մի պետություն: Ադրբեջանը շարունակաբար ոռնում է, որ տարածաշրջանում միակ պետությունը, որ ունիտար է, դա Հայաստանն է, և դրա պատճառը կայանում է հայերի անհանդուրժողականության մեջ այլոց հանդեպ:  

Մինչդեռ մենք ունենք ընտիր հնարավորություն դրսևորելու մեր հավատարմությունն այդ արժեքներին: Զորօրինակ, ունենալով փոքրիկ Կաթոլիկ և Ուղղափառ (ռուսներ, հույներ և ուկրաինացիներ) համայնքներ ՀՀ իշխանության առաջին դեմքերը չեն ծառայացնում նույն Սուրբ Ծննդյան տոնակատարության օրերի տարբերությունը այդ նպատակով: 

Ինչո՞ւ ՀՀ Նախագահը, ՀՀ վարչապետը կամ գոնե ԱԺ նախագահը պաշտոնապես չեն այցելում այդ օրը այդ համայնքներին և լուսաբանում: Առավել ևս, այսօր Ուղղափառ աշխարհի հետ կարելի էիր նրանց մասնակցությամբ թեթևակի մի քայլ կատարել դեպ այդ Ուղղափառ աշխարհ: Հաշվի առնելով ՌԴ Եվրազեսյան նկրտումները՝ առավել քան ցանկալի կլիներ նման քայլը: 

Օգտվենք այն հնարավորություններից, որ մեզ ընձեռնվել է, պարոնայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել