Հայաստանում կոնկրետ մարդու ինտելեկտը չունի հանրային նշանակություն, ունի միայն անհատական և մի քիչ էլ ընտանեկան նշանակություն, որովհետև միայն այդ ոլորտներում կարող է կիրառվել և արդյունք ապահովել:
Այնպես որ մենք չենք կարող սովորել հասարակության կամ պետության համար, մենք առավելագույնը կարող ենք սովորել ինքներս մեզ համար:
Հանրությանը մեր սովորելը և առհասարակ մտավորականի աշխատանքը պետք չի, քանի որ դրա նպատակը հանրային պրոբլեմներ ձևակերպել և լուծումներ առաջարկելն է, իսկ հանրությունը, այդ թվում և լուծման անմիջական շահառուները, նախընտրում է չբարձրաձայնել իր պրոբլեմների մասին: Մարդիկ կարող է ուրիշ բան մտածեն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=841633289299218&id=100003576633868¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել