Ուտել, թե չուտել երեկոյան 6-ից հետո: Այս հարցը շատերին է տանջում: Շատերն են նման նպատակ դնում իրենց առաջ, բայց բոլորը չեն, որ կարողանում են հաղթահարել ուտելու ցանկությունը: Ինչ անել, եթե ուտելու ցանկությունը այնքան մեծ է, որ նույնիսկ քնել չեք կարողանում և այդ միտքը անընդհատ տանջում է ձեզ:
Շատ դիետոլոգներ այն կարծիքին են, որ 6-ից հետո չուտելը նույնիսկ վնաս է օրգանիզմին, քանի որ այն նվազագույնը 12 ժամ սնունդ չի ստանում: Հենց այդ պատճառով երեկոյան կարելի է ուտել, բայց, այսպես կոչված, թեթևբաներ:
Եվ այսպես ինչ ուտել, երբ այդ չարաբաստիկ ժամը եկել է:
Լոլիկ
Վարունգ,
Գազար
Քաղցր պղպեղ
Մրգերից կարող եք ուտել.
Ցիտրուսային մրգերը
Խնձոր
Խաղող
Տանձ
Նուռ
Բանան
Քնելուց երեք ժամ առաջ կարող եք ուտել նաև ձուկ, ոչ յուղոտ կաթնաշոռ, խմել մեկ բաժակ մածուն: Եթե ոչ մի կերպ չեք կարողանում զսպել սովի զգացումը, ապա կարող եք համտեսել մեկ փոքր կտոր խաշած հավի կրծքամիս:
Բայց հիշեք, ինչ ուտում եք պետք է ուտել շատ քիչ. 1 հատ խնձոր, 1 բաժակ մածուն, կամ փոքրիկ կտոր ձուկ: