Ամենից գեղեցիկ ու լուսավոր տոնը մոտ է, շատ մոտ: Սուրբ Ծնունդը մոտիկանում է: Ահա, քիչ մնաց, որ Քրիստոս ծնվի, բայց որտեղ…կրկին փարախո՞ւմ: Ոչ, ինչպես քահանան է ասում, պետք է ծնվի մեր սրտերում: Ահա այսօր մենք հնարավորություն ունենք մեզ զգալու ոնց որ Բեհղեհեմի բնակիչները 2000 և ավելի տարի առաջ: Ահա այսօր Հովսեփը ծեծելու է դուռը մեր ու ասի, որ իր կինը սպասում է Մանկան ծնվելուն, և կարող ենք մենք մի փոքր անկյուն տրամադրել նրանց: Ու այսօր կա այդ հնարավորությունը տրամադրելու այդ անկյունը յուրաքանչյուրի համար: Մեր սրտում տանք այդ անկյունը, որ Քրիստոս ծնվի այնտեղ:
Քրիստոսին տեղ տալով մեր սրտում՝ մենք դառնում ենք մոմեր: Մոմը, երբ վառվում է, կրակը բաղկացած է երեք գույնից: Այդպես էլ Քրիստոս. երբ մեր սրտում է, մեր հավատքը դառնում է ճշմարիտ, ու հավատում ենք Սուրբ Երրորդությանը որպես Միակ և Ճշմարիտ Աստված: Մոմը իրենը չի փնտրում, այլ տալիս է այն, ինչ ունի, ու միայն նրա համար, որ մարդկանց լույս տա ու ջերմություն: Ու Տերն է ասում. «14.Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15.Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին։ 16.Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»: Ու մոմի պես բոլորս հանգչում ենք մի օր, բայց երանի նրան, ով կտա լույս շատերին ու ջերմություն բոլոր մարդկանց:
Քրիստոս ահա Ծնվում է, բացենք մեր սրտերը նրա առաջ:
Նյութը` Խաչիկ Հարությունյանի
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=194385337366997&set=a.129265033879028.23557.100003865978914&type=1&theater¬if_t=photo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել